Նա չէր լռում, և՛ փողոցում է եղել, և՛ ամենուր․ Բագրատ Սրբազանը՝ Արա Դեղտրիկյանի մասին
Հասարակություն
20:38 21/03/2025
Հայաստան

Նա չէր լռում, և՛ փողոցում է եղել, և՛ ամենուր․ Բագրատ Սրբազանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

«Արայի միջոցով մենք ոչ միայն  պասիվ սպառող մտավորականի հետ ենք առնչվել, այլ ուղղակի արտադրող մարդու։ Նա եզակի մտավորականներից էր,  օրինակելի մարդ»,- Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի ժամանակ  լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ Դեղտրիկյանը մտահոգված էր երկրում տիրող իրավիճակով։

«Ես տեսել եմ իրեն ողջ տառապանքի մեջ՝ որպես այդ ամենի կրողը։ Նա չէր լռում, և՛ փողոցում է եղել, և՛ ամենուր, հնարավոր և անհնար տարբերակներով ինքն իրեն ներկայացրել է։ Ինձ համար արժեք դավանող մարդու հրապարակային կերպով այդ ամենն արտահայտելու կերպարն է պարոն Դեղտրիկյանը»,- ասաց Սրբազանը։

Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիտ Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի արարողությունը։ Վերջին հրաժեշտը մարտի 22-ին է՝ ժամը 11:00-13:00, նույն վայրից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նա չէր լռում, և՛ փողոցում է եղել, և՛ ամենուր․ Բագրատ Սրբազանը՝ Արա Դեղտրիկյանի մասին